Նիագարայի ջրվեժը գտնվում է կես ԱՄՆ-ի, կես Կանադայի տարածքներում`Նիագարա գետի վրա`Էյր և Օնտարիո լճերի միջև: Ոչ այնքան բարձր ջրվեժը մեծ լայնությունից է գահավիժում, ինչն էլ նրան փառավոր տեսք է տալիս: Ամերիկյան հրաշքն ունի մոտ 51մ. բարձրություն և 330մ. լայնություն: Նիագարայի ջրվեժի մոտ է տեղակայված Նիկոլ Թեսլի հուշարձանը, ով առաջինն էր, որ առաջարկեց ջրվեժն օգտագործել էլելտրաէնէրգիա ստանալու համար: Ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում Նիագարայի ջրվեժ: Երեկոյան ջրվեժը ևս հիացնում է իր աննկարագրելի գեղեցկությամբ` ի շնորհիվ այնտեղ տեղակայված լուսային էֆֆեկտների:
Նիագարայի ամենահայտնի տուրիստական ատրակցիոնը արդեն 150
տարի է`զբոսանք է իրականացնում ջրվեժի տակ,իսկ այդ ուղին <<Մառախուղի
կույս>> են կոչում: Էքսկուրսիաները կազմակերպվում են ինչպես
ամերիկյան կողմից, այնպես ել Կանադայից: Սրանց շնորհիվ ցանկացած մարդ,
գտնվելով ջրվեժի հակառակ կողմում, կարող է տեսնել նրա ողջ ուժն ու
զորությունը: Եղել են նաև այնպիսիք, որոնք, ցանկանալով հաղթել Նիագարայի
ուժին, նետվել են նրա ջրերից`ողջ մնալու ակնկալիքով: Առաջին մարդը, որը
նետվելուց հետո ողջ է մնացել, 63 ամյա դպրոցի ուսուցչուհի է եղել: Ինչևէ, չհրապուրվենք Նիագարային հաղթելու մտքով ու հիանանք նրա ողջ վեհությամբ:
<
...
Կարդալ ավելին »
|
Ֆրանսիայի Վիթեդորֆ (Wittersdorf) քաղաքում ամեն տարի անցկացվում համաեվրոպական հետաքրքիր ու տարբերվող չեմպիոնատ` <<Բեղերի ու մորուքների ամենամյա համաեվրոպական չեմպիոնատ>> անվանումով: Մրցույթն իրապես շատ գունեղ ու զվարճալի է, քանի որ դրան մասնակցում են եվրոպական տարբեր երկրների հարյուրավոր տղամարդիկ, որոնք ունեն հետաքրքիր լուծումներով <<ձևավորված>> մորուքներ ու բեղեր: Մասնակիցներն իրենց դեմքերին մորուքների ամենատարբեր <<սանրվածքներ>> են հաղորդում սկոտչերով, սանրերով, կտրվածքներով և բոլոր հնարավոր միջոցներով: Հետաքրքիրն այն է, որ դրանք գնահատվում են առանձին նոմինացիաներում`անխնամ մորուք, անգլիական մորուք, մորուք Դալիի ոճով, բեղեր վենգրիական ոճով, բեղեր կայսերական ոճով, ազատ ոճի բեղեր և մորուքներ:
|
|