Գլխավոր էջ » Դպրոցական
հին գրքեր
Ինչպես արդեն հայտնի է,ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ մեր քաղաքամայր Երևանը հայտարարվել է գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաք:Մի կողմից շատ պատասխանատու առաջադրանքն ենք վերցրել մեր ուսերին,քանի որ լինել համաշխարհային մայրաքաղաք և այն էլ գրքի,և այն էլ այս ժամանակաշրջանում,երբ վիրտուալ աշխարհն իր մեջ է կլանում մարդկային տեսակը,բավականին պարտավորեցնող է,բայց մյուս կողմից էլ շատ գեղեցիկ անուն է կրում մեր հնամյա մայրաքաղաքը,որ իրոք հին աշխարհի մի ուրույն նմուշ է և արժանի է այդ կոչմանը:Ինչևէ,մենք արդեն աշխարհի կենտրոնում ենք ու ուզած թե չուզած պիտի արդարացնենք թե Արևմուտքի,թե Արևելքի բնակչության սպասումները:
Երևանում այսօր`ապրիլի 22-ին, կազմակերպվել են հիանալի միջոցառումների շարք`նվիրված գրին,գրականությանն ու արվեստին,որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 23-ը: Միջոցառումների մեկնարկը տրվել է հենց այսօր,որը կեզրափակվի աշխարհահռչակ օպերային երգիչ Անդրեա Բոչելիի համերգով ու տոնական շքեղ հրավառությամբ:
Դե իհարկե,մեր դպրոցն էլ,լինելով Երևանի մի մասնիկը,չէր կարող իր փոքրիկ լուման չունենալ այս գործում:
Այսօր առավոտյան`ժամը 11:30-ին դպրոցի բակում կազմակերպվել էր միջոցառում`նվիրված գրի ... Կարդալ ավելին »
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 1355 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 22.04.2012 | Մեկնաբանել են` (0)

Այսօր ողջ դպրոցը տոնեց Սուրբ հարության տոնը: Բոլորն էին մասնակցում այդ հիասքանչ միջոցառմանը:
Առավոտվա ժամը տասից արդեն դպրոցի բակում կարելի էր նկատել այս ու այն կողմ վազվզող աշակերտների,ուսուցիչների ու ծնողների.պատրաստվում էին ներկայացնել իրենց դասարանների տոնական սեղանները: Պայքարն ընթանում էր 2-րդ,5-րդ և 8-րդ դասարանների միջև:Բոլորն արել էին ամեն ինչ`լավագույնս ներկայանալու համար ժյուրիին:
Միջոցառման բացումը կատարվեց Զատկի տոնի պատմությամբ,որին ուղեկցեցին ուրախ երգն ու պարը:
Միջոցառման ավարտին ընտրվելու էր <<Օրվա սեղանը>>:Բայց քանի որ բոլորն էլ շատ լավ էին պատրաստվել ու ներկայացրել իրենց սեղանները,ժյուրիի անձնակազմը որոշեց մրցանակ հանձնել բոլոր մասնակցող դասարաններին,իսկ պատվոգրերն ու շնորհակալագրերը`կազմակերպիչներին:
Բոլոր նկարները կարող եք տեսնել այստեղ:
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 880 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 10.04.2012 | Մեկնաբանել են` (0)

Սուրբ Զատիկ
 Այսօր Հայ առաքելական եկեղեցին և աշխարհի բոլոր քրիստոնյա հայ ընտանիքները տոնում են Տիրոջ հարության կամ, ինչպես մենք ենք սիրում ասել, Սուրբ զատկի տոնը: Մեր կրթօջախն էլ անմասն չի մնում: Երեքշաբթի օրը ողջ դպրոցը`ցածրդասարանցիներից մինչև բարձրդասարանցիներ,տոնելու է գարնան ամենապայծառ տոներից մեկը`Սուրբ հարությունը: Կազմակերպվելու է հիանալի ցուցահանդես-մրցույթ դասարանների միջև:Յուրաքանչյուրը ներկայացնելու է տոնական իր սեղանը`օրիգինալ լուծումներով:Մաղթենք հաջողություն բոլորին և սպասենք տոնակատարության բացմանը:
Չմոռանանք նաև օրվա <<ողջույնի>> մասին`
-Քրիստոս հարեաւ ի մեռելոց:
-Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 993 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 08.04.2012 | Մեկնաբանել են` (0)


  •  Dasaran.am կայքի աշխատակիցները բոլոր աշակերտներին բաժանել են քարտեր`իրենց գաղտնագրերով ու գաղտնաբառերով,որոնց միջոցով ծնողները կկարողանան տեղեկանալ իրենց երեխաների օրվա գնահատականներից,բացակայություններից ու առաջադիմությունից,իսկ երեխաներն իրենց հերթին կկարողանան շփվել իրենց համադասարանցիների հետ ու զանազան զբաղմունքներ գտնել կայյքում`խաղեր խաղալ,մասնակցել մրցույթների,գնահատել այլոց աշխատանքները և այլն:
  • Դպրոցում գարնանային արձակուրդ չի լինելու,բոլորը դասերի են հաճախելու: Պատճառը,հավանաբար, գարնանային արձակուրդների  հաշվին ձմռան արձակուրդները երկարացնելն էր:
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 1273 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 14.02.2012 | Մեկնաբանել են` (0)

Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է ժողովրդի ամենասիրելի տոներից մեկը`Տրնդեզը կամ Տեառնընդառաջի տոնը: Քանի որ մեր դպրոցի հենց հարևանությամբ է գտնվում սուրբ Աստվածածին եկեղեցին,դպրոցի տնօրենությունը որոշեց իսկական տոն կազմակերպել իր աշակերտների համար:Երեխաների մեծ մասը եկեղեցի էր գնացել:Միջոցառումը սկսվել է ժամը 16:00-ից և տևել մինչև երեկո:Մեզ այդ մասին ավելի մանրամասն տեղեկություններ է հաղորդում Վահան Թեքեյանի անվան դպրոցում սովորող աշակերտուհիներից մեկը`Անի Կիրակոսյանը.<<Դպրոցի մեծամասնությունը գնացել էր եկեղեցի,միջոցառում էին կազմակերպել:Բոլորը երգում,պարում էին,շուրջպար էին բռնում կրակի շուրջն ու ցատկում վրայով:Իսկ վերջում եկեղեցուց մոմերով կրակներ տարանք մեր տները:Ամեն ինչ շատ լավ էր ու շատ լավ անցավ>>: Թող նման գեղեցիկ միջոցառումներ հաճախ լինեն և բոլորին հիշարժան պահեր պարգևեն: Բոլորիս շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ:
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 1221 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 14.02.2012 | Մեկնաբանել են` (0)

Հավելյալ նյութեր Մանրապատկեր 1 ·Մանրապատկեր 2
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 804 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 12.02.2012 | Մեկնաբանել են` (1)

Ուրախալի լուր.դպրոցում վերանորոգման աշխատանքներ են տարվում:Տեղեկությունների համաձայն`դրանք սկսվել են մինչև դասերի սկսվելը:Ներկվել են պատերը,փոխվել են մանկական մասնաշենքի երկրորդ հարկի պատուհանները,և,ամենակարևորը,դպրոցում ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներ են տարվում: Ավելացնեմ նաև,որ մեր դպրոցը այսուհետ ֆրանսիական թեքումով է.երեխաները կուսումնասիրեն ֆրանսերենը սկսած երկրորդ դասարանից`ռուսերենի հետ միասնին,իսկ ինչ վերաբերում է անգլերենին`այն դպրոցում կդասավանդեն համեմատաբար ավելի բարձր դասարաններից:
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 868 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 06.02.2012 | Մեկնաբանել են` (0)

 
 «Երևանի Վահան Թեքեյանի անվան 92 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման  խորհուրդը հայտարարել էր բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
  Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար պետք էր ունենալ`
1.ՀՀ քաղաքացիություն,
2.բարձրագույն կրթություն,
3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) :
  Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության  խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է  ներկայացվեն բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը  անցկացվել է `ըստ կարգի:
  Մրցույթն ... Կարդալ ավելին »
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 1003 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 04.11.2011 | Մեկնաբանել են` (0)

экзамен

Վահան Թեքեյանի անվան հ92 դպրոցում արդեն մեկնարկել է 9-րդ դասարանների ավարտական քննությունների շրջանը: Շատերը դրանց մեծ պատասխանատվությամբ են մոտենում,մի մասն էլ`պարզապես գնում է քննության `գնալու համար: Ինչևէ, հաջողություն մաղթենք բոլոր աշակերտներին և հուսանք,որ բոլորն էլ կկարողանան բարձր արդյունքներով հաղթահարել իրենց համար ծանր թվացող քննաշրջանը:
Աշակերտները պարտադիր քննություն են հանձնելու հայոց լեզու և հայ գրականություն, օտար լեզու, հանրահաշիվ և երկրաչափություն, հայոց պատմություն և ֆիզկուլտուրա առարկաներից, իսկ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն առարկաների միջև կարող են կատարել ընտրություն`հանձնելով դրանցից որևէ մեկը: Երեխաներին տրվող հարցատոմսերում և թեստերում լինելու է այն ամենը, ինչ նրանք սովորել են դպրոցում`9 տարիների ընթացքում:Հիմնական քննությունները կանցկացվեն հետևյալ հերթականությամբ.
  1. 21 մայիս-քննություն ֆիզկուլտուրայից
  2. 3 հունիս-քննություններ քիմիա,ֆիզիկա,կենսաբանություն,աշխարհագրություն առարկաներից`գրավոր,թեստերով
  3. 6 հունիս-քննություն հայոց լեզվից և հայ գրականությունից`մեկ ընդհանուր թեստով երկու առարկաների համար, գրավոր ... Կարդալ ավելին »
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 1556 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 31.05.2011 | Մեկնաբանել են` (0)


Այսօր մեր դպրոցում 9-րդ դասարանի բոլոր աշակերտներն անցկացրին իրենց վերջին դասը և հրաժեշտ տվեցին հարազատ դպրոցին:Ինը տարի շարունակ նրանք կրթվել ու դաստիարակվել են հենց այս պատերի ներքո,և հիմա եկել է ժամանակը,որ հրաժեշտ տան իրենց համար արդեն հարազատ դարձած այդ նվիրական պատերը,որոնք նրանց համար եղել են երկրորդ տուն,ուր ապրում էր մի մեծ ընտանիք:Նայելով դրանց` ակամայից հիշում ես այն բոլոր օրերն ու ժամերը,որ անցկացրել ես դրանց գրկում,հիշում ես ,թե ինչպես մի անգամ ամբողջ դասարանով փախաք հանրահաշվի դասից,հիշում ես այն օրը,երբ ձյուն եկավ ու ողջ դասարանով դուրս եկաք դպրոցի բակ խաղալու,հիշում ես նաև այն,որ դասի ժամանակ ծիծաղում էիր,իսկ ուսուցիչը շարունակ հանդիմանում էր քեզ...Ինչ օրեր էին:Անցան գնացին,էլ հետ չեն գալու,մնալու են միայն բարի հուշերը:
Ինչևէ,այսօր դուք հեռանում եք ձեր հարազատ դպրոցից ու գնալով այլ`ավագ դպրոց,այնտեղ պիտի ներկայացնեք ձեր ողջ գիտելիքների պաշարն ու կարողությունները,որ ձեզ տվել է ձեր դպրոցը:Բարձր պահենք Վահան Թեքեյանի անունը կրող մեր դպրոցի պատիվն այլ շրջապատում,և ցույց տանք,որ մենք իրոք Երևան քաղաքի լավագույն դպրոցներից մեկի սերունդն ենք: Վահան Թեքեյանի համար 92 դպրոցը հպարտանում է իր բոլոր աշակերտներով, և հատկապես նրանցով,ովքեր լավագույնս դրսևորել են իրենց թե մտավոր,և թե ֆիզիկական ունակությունները:Դպրոցը ձեզ մաղթում է նորանոր հաջողություններ,նվաճումներ և իհարկե` գիտելիքների մեծ պաշար:< ... Կարդալ ավելին »
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 893 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 26.05.2011 | Մեկնաբանել են` (2)

Թուղթը մշակված և միմյանց միահյուսված բուսական թելերից  բաղկացած բարակ թերթանման նյութ է.որի թելերը միմյանց կապվում են  կառչման մակերևույթային ուժերով:Այն ստեղծվել է Չինաստանում մ.թ.ա. 2-րդ դարում`153Ã. ... Կարդալ ավելին »
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 2971 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 15.04.2011 | Մեկնաբանել են` (0)

Գիրքը տպագիր (հնում` ձեռագիր) գրական-գեղարվեստական, հասարակական- ... Կարդալ ավելին »

Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 5118 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 11.04.2011 | Մեկնաբանել են` (1)



Ինչպես եք վերաբերվում նոր դասագրքերին: Արդյոք հեշտ է դրանցով սովորելը:Ինչ եք կարծում պետք էր գրքերի նոր հրատարակումը: Եթե այո ,ապա ինչու:Իսկ կան ինչ որ բաներ ,որոնք ձեզ այս գրքերում դուր չեն գալիս,որոնք են դրանք?
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 1156 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 13.11.2010 | Մեկնաբանել են` (3)

dprocakan oragir

Հիշում եք մեր դասացուցակը,ես օրագիրս պահել եմ: Եկեք հիշենք մեր օրագրերը,մեր դասացուցակն ու մեր գնահատականները,որ երբեմն նույնիսկ պատուհաս էին դառնում մեզ համար:
Բաժին` Դպրոցական | Ընթերցել են` 7614 | Ավելացրել է` Gayush | Ամսաթիվ` 21.09.2010 | Մեկնաբանել են` (6)

« 1 2 3 »