Գլխավոր էջ » 2013 Փետրվար 5 » Միջազգային մաթեմատիկական մրցույթ <<Կենգուրու>>
13:23 Միջազգային մաթեմատիկական մրցույթ <<Կենգուրու>> | |
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մարտ ամսվա երրորդ հինգշաբթի օրը կմեկնարկի <<Կենգուրու>> միջազգային մաթեմատիկական մրցույթը: Հայաստանի բոլոր դպրոցները նախօրոք տեղեկացվում են մրցույթի մասին: Իհարկե, շատ են շնորհալի երեխաներն ու հետևաբար, նրանց ծնողներն են կցանկանան տեղեկանալ մրցույթի անցկացման մասին: Բոլոր տեղեկությունները կարող եք ստանալ <<Կենգուրու>>-ի պաշտոնական կայքէջում հետևյալ հղումով`http://kangaroo.am/about_Kangaroo.htm : Քանի որ մեր դպրոցը ևս մասնակցում է ամենամյա մրցույթին, որոշեցինք ինչ-որ կերպ օգտակար լինել մեր ապագա մասնակիցներին: Երեխաները կարող են նաև լուծել նախորդ տարիների առաջադրանքները, ինչը նրանց ավելի լավ կօգնի պատրաստվել մրցույթին: Խնդիրները կարող եք տեսնել այս հղումով`http://kangaroo.am/problems.htm : Հաջողություն մաղթենք մեր <<պատվիրակներին>>: | |
|
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |