Գլխավոր էջ » Հետաքրքիր
բեղերի ու մորուքնորի չեմպիոնատ  Ֆրանսիայի Վիթեդորֆ (Wittersdorf) քաղաքում ամեն տարի անցկացվում համաեվրոպական հետաքրքիր ու տարբերվող չեմպիոնատ` <<Բեղերի ու մորուքների ամենամյա համաեվրոպական չեմպիոնատ>> անվանումով: Մրցույթն իրապես շատ գունեղ ու զվարճալի է, քանի որ դրան մասնակցում են եվրոպական տարբեր երկրների հարյուրավոր տղամարդիկ, որոնք ունեն հետաքրքիր լուծումներով <<ձևավորված>> մորուքներ ու բեղեր: Մասնակիցներն իրենց դեմքերին մորուքների ամենատարբեր <<սանրվածքներ>> են հաղորդում սկոտչերով, սանրերով, կտրվածքներով և բոլոր հնարավոր միջոցներով:
 Հետաքրքիրն այն է, որ դրանք գնահատվում են առանձին նոմինացիաներում`անխնամ մորուք, անգլիական մորուք, մորուք Դալիի ոճով, բեղեր վենգրիական ոճով, բեղեր կայսերական ոճով, ազատ ոճի բեղեր և մորուքներ:
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 907 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 23.02.2013 | Մեկնաբանել են` (0)

կիտրոնի փառատոն
 Իսկ դուք գիտեիք, որ ամեն տարի`փետրվար ամսվա կեսից մինչև մարտ ամսվա սկիզբը Ֆրանսիայում անցկացվում է այսպես կոչված <<Կիտրոնի փառատոնը>> (Fête du citron): Իրապես մի հեքիաթային ու հրաշալի տոն է, աշխարհի յուրահատուկ իրադարձություններից մեկը: Այն անցկացվում է Ֆրանսիայի Մանտոն (Menton) քաղաքում: Ամեն տարի ընտրվում է որևէ թեմա, և այդ թեմայի շուրջ կսկում են զանազան ու հետաքրքիր կառույցներ պատրաստել բացառապես ցիտրուսային մրգերից:1967թ. թեմայի վերագիրն էր <<Հորոսկոպի նշանները>>, 1971-ին`<<Կիտրոն և ծով>>, 1986թ.-ին <<Լեգենդներ ու հեքիաթներ>> և այլն:
Այս տարի`2013-ին, անցկացվում է արդեն 80-րդ փառատոնը`<<80 օր երկիր շուրջ>> (Le Tour du Monde en 80 jours) խորագրով: Փառատոնը Մանտոնի համար զբոսաշրջիկների մի մեծ թիվ է ապահովում:
Բոլոր դիզայնների, քանդակների համար օգտագործվել է ավելի քան 145 տոննա ցիտրուս: Հատկանշականը նաև այն է, որ Մանտոնի կիտրոնը մյուս տեղերում աճեցվածներից ևս տարբերվում է իր էլիպսաձև կառուցվածքով ու օգտակարությամբ:
... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1016 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 22.02.2013 | Մեկնաբանել են` (0)


Հիշում եմ` երբ դեռ 92-ում էի սովորում, ամեն տարի` փետրվարի 14-ին, մի մեծ արկղ էր շրջում դպրոցի բոլոր հարկերով: Այդտեղ մեր աշակերտները նամակներ էին թողնում`ցանկանալով շնորհավորել իրենց սիրելիներին: Երբ արկղը բացում էին, նամակները դասարան առ դասարան հասնում էին իրենց հասցեատերերին կամ տիրուհիներին:Դասարան էր մտնում մի <<փոստատար>>, նայում էր նամակին ու բղավում անունը.<< 9Գ, Հովհաննիսյան Աննա...Երեմյան Արտաշես...>>: Ողջ դասարանը թափվում էր նամակատիրոջ գլխին ու նրանից շուտ ընթերցում այն, ծիծաղում, զարմանում, երբեմն`զայրանում: Տոնն այնքանով էր տոն դառնում, որ հայտնվում էին գաղտնի երկրպագուներ, հայտնիներն էլ ավելի էին ջանում շահել սիրելիների սիրտը: Պատահում էին նաև այնպիսի նամակներ, որոնք ուղղված էին լինում տղաներին հենց տղաների անունից. վերջիններս ցանկանում էին զվարճալի խաղ խաղալ իրենց ընկերոջ գլխին: Այդ օրը դպրոցը սիրում էր պարզապես...Հուսամ`գեղեցիկ ավանդույթը պահպանվել է, և խորհրդավոր արկղը դեռ շարունակում է շրջել դպրոցի հարկերով: Շնորհավոր բոլոր սիրահարների տոնը:
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1082 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 14.02.2013 | Մեկնաբանել են` (0)


Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 921 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 31.12.2012 | Մեկնաբանել են` (0)

գիշերային ձմեռ

Երբ գալիս է ձմեռը, բոլորիս տրամադրությունն էլ ակամայից փոխվում է: Ամեն տեղ ուզում ես տաքություն զգալ, թեյ ես ուզում , տաք հագուստ ու մի որևէ անկյուն: Կարծես մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ առանձնահատուկ, ջերմ բան է փնտրում ամեն ինչում: Ձմեռվա գալուն հետ մեկտեղ բոլորս էլ հանգստի, տոնական տրամադրության գայթակղիչ բույրն ենք զգում. ծանր քննաշրջանից հետո վերջապես մի փոքր հանգիստ, այլևս կարիք չկա արթնանալու զարթուցիչի արդեն տաղկտկալի դարձած միատոն զրնգոցից, կարիք չկա ցուրտ առավոտյան վեր կենալու ու տնից գնալու և կարիք էլ չկա անգամ ուշ վերադառնալու: Այս կարճ արձակուրդի ընթացքում ամեն ինչ արդեն կարող ենք կազմակերպել այնպես, ինչպես ինքներս ենք ուզում : Այսօր դեկտեմբերի մեկն է`ձմռան առաջին օրը: Ձմռանն շունչն արդեն զգում ենք ամենուր,միայն ձյան փափուկ փաթիլներն են պակասում: Պետ ք չէ ձմեռն ընկալել դաժան ու սառնաշունչ, եկեք օպտիմիստի երևակայությամբ ամեն ինչում կարողանանք գեղեցիկն ու լավը տեսնել, քանի որ, ինչպես  ասում են, բնությունը վատ եղանակներ չունի:

Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1442 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 01.12.2012 | Մեկնաբանել են` (0)

Հայկական դրոշ
21 տարի առաջ Հայկական լեռնաշխարհի մի փոքրիկ հողակտորից ի լուր աշխարհի հնչեց.<<Ողջույն, իմ անւոնը Հայաստան է...>>:
Այսօր հարցազրույց ունեցա մեր տոնի գլխավոր <<մեղավորի>>`հոբելյար Հայաստան Հանրապետությանի հետ:Նրան շատ հարցեր չտվեցի, քանի որ նա պատրաստվում է երեկոյան խնջույքին: Առաջին հարցը, որ հնչեցրի այն էր, թե արդյոք մեր շատ սիրելի Հայաստան Հանրապետությանը կամաց-կամաց պարծենկոտ չի դառնում նրանից, որ բոլորն իրեն շատ են սիրում: Նա պատասխանեց.
<<Այսօր ես 21 տարեկան եմ, դեռ երիտասարդ եմ, ճիշտ է, բայց բոլորիցդ ծեր եմ: Ով եմ ես ու որտեղից եմ գալիս: Գալիս եմ ես այն ժամանակներից, որոնց մարդիկ <<մեր թվարկությունից առաջ>> են անվանում, գալիս եմ ես Նոյի, Տիգրանի, Արշակի ու Տրդատի երկրից, գալիս եմ, որ միասնին քայլենք դեպի առաջ: Մենք բոլորս միասին ենք անցել այս դարավոր ճանապարհը, և հենց ձեր շնորհիվ է, որ ես ,այսպես ասած, անմահ եմ: Այո, ինչ-որ տեղ ես պարծենկոտ եմ դարձել: Եվ ինչու չպարծենամ: Որ ծնողն իր սրտի խորքում թաքուն չի պարծենում իր զավակների շնորհքով, տաղանդով ու հաջողություններով:Եվ հիմա պատկերացրեք, ինչպես չպարծենամ, երբ Հայկ, Տիգրան, Լուսավորիչ, Արամ, Կոմիտաս, Խաչատուր, Սայաթ, Եղիշե, Պարույր, Հովհաննես, Սարյան ու Շարլ ունեմ: Եվ ի վերջո, ինչպես գլուխս վեր չպարզեմ, երբ լսում եմ Դրո, Չաուշ, Սերոբ, Վազգեն, Վարդան ու Մոնթե անունները: Ինչպես չպարծենամ իմ Պանթեոնով ու Եռաբլուրով: Բոլ ... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1623 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 21.09.2012 | Մեկնաբանել են` (1)

Հայրենական մեծ պատերազմ
Այսօր մայիսի 9 է,ոչ աշխատանքային օր: Տոն է այսօր. Հայրենական մեծ պատերազմից անցել է արդեն 67 տարի, բայց մենք չենք դադարում հիշել ու փառաբանել մեր հերոսներին: 1941թ հունիսի 22-ին ողջ Խորհրդային Միությունը թնդաց պատերազմի բոթից: Խորհրդային բոլոր ժողովուրդները ոտքի կանգնեցին հանուն հայրենիքի պաշտպանության: Նրանց թվում էին և հայերը...Հայ զինվոր, որը մարտի դաշտում հավասար կռվեց ռուսի, վրացու, ուրկաինացու կողքին, զոհեց իր կյանքը մեզ և նրանց համար: Ճիշտ է, պատերազմը սարսափելի բան է, աղետ է բոլորիս համար և գաղտնիք չէ, որ Երկրորդ համաշխարհայինի և հատկապես Մեծ Հայրենականի ժամանակ ԽՍՀՄ-ը բավականին մեծ մարդկային ու նյութական կորուստներ է ունեցել: Քանի ու քանի երիտասարդներ, ամուսիններ, հայրեր տուն չվերադարձան, քանի քանիսը գամվեցին անդամալույծի սայլակին...և այդ ամենը մեզ, մեզ` բոլորիս համար: Բայց և այնպես հաղթանակի բերկրանքը իրոք անգնահատելի զգացում է, որ ապրում է յուրաքանչյուրիս սրտում:
Այսօր էլ դեռ մենք շարունակում ենք տոնել նախկին Խորհրդային Միության տարած հաղթանակը Գերմանիայի դեմ և հիշում ենք մեր մեծերին: Բոլորս էլ գիտենք, թե որքան կարևոր է եղել հայերի մասնակցությունը պատերազմում, բայց ես վստահ եմ, որ այժմ քչերին է հայտնի այն հայերի անունները, որոնք անձնվիրաբար կռվել են մարտի դաշտում: Հավատացեք, նրանք այն մարդիկ են, որ իրոք հիշատակման ու փառաբանման են արժանի: Առաջարկում եմ պատերազմական բոլոր մանրամասություններին ծանոթանալ ... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 6901 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 09.05.2012 | Մեկնաբանել են` (0)

Ցեղասպանություն 1915

 

Ապրիլի քսանչորս: Երկու հազար տասներեք թվական:Հայաստան: Այսօր մի ծաղիկ վերցրած ... Կարդալ ավելին »

Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1670 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 24.04.2012 | Մեկնաբանել են` (0)

Գարուն
 Սիրելի մայրեր,կանայք,աղջիկներ,շնորհավորում ենք ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ: Թող միշտ գեղեցկությունն ու նրբագեղությունը ուղեկից լինեն ձեզ ամենուր և ցանկացած պահի,ձեր աչքերում փայլեն միմիայն ուրախության արցունքներ: Մենք սիրում ենք ձեզ:
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1001 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 08.04.2012 | Մեկնաբանել են` (0)

Պատմությունը: Տարվա ամենասպասվող ... Կարդալ ավելին »

Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 933 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 14.02.2012 | Մեկնաբանել են` (0)

 Նամակներ ենք գրում Ջմեռ պապիկին և ուղարկում: Ինչ կցանկանայիք,որ այս տարի կատարվեր:
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 32489 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 27.12.2011 | Մեկնաբանել են` (13)

Կապոեիրա պար
 Կապոեիրա-Բրազիլական ազգային պար,նման կռվի,որն իր մեջ ներառում է պարային,ակրոբատիկ և խաղային էլեմենտներ,որոնք ուղեկցվում են կենդանի նվագակցությամբ`բրազիլական ազգային երաժշտությամբ:Սկզբում մասնակիցները շրջան են կազմում,իսկ նրանցից երկու հոգի այդ նույն շրջանի մեջ սկսում են իրենց <<պայքարը>>: Պարի ընթացքում նրանք անդադար շարժվում են այս ու այն կողմ,կարծես հարվածից խուսափելու համար, կանգնում են գլխիվայր և ամենկարևորը`հակառակորդին երբեք չեն դիպում ձեռքերի օգնությամբ,այլ`միայն ոտքերի թեթև հարվածներով: Պարատեսակը թվագրվում է դեռ  XVIII դարից:
Բրեք դանս
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 5500 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 27.07.2011 | Մեկնաբանել են` (2)

Constitution

ՀՀ Սահմանադրության ընդունման պատմությունը: ՀՀ Սահմանադրության ընդունումը տեղի ունեցավ 1995թ. հուլիսի 5-ին։, որը  պետության կայացման գործընթացում շատ կարևոր երևույթ էր։ Այն դրեց ամբողջատիրական համակարգից դեպի ժողովրդավար պետության անցնելու իրավական հիմքերը։ՀՀ Սահմանադրությունը իրավական ձևակերպում տվեց քաղաքական նոր համակարգին, սահմանեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները։
 ՀՀ Սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդանիշերը՝ դրոշը, զինանշանը և հիմնը։ Դեռևս 1990թ. օգոստոսի 24-ին հանրապետության պետական դրոշ ճանաչվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ և նարնջագույն, որը Առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվեց ՀՀ զինանշանը, որի կենտրոնում վահանը պահող արծիվն ու առյուծն են. պատկերված է Արարատ լեռը՝ Նոյան տապանով։ Որպես օրհներգ ընդունվեց Առաջին հանրապետության պետական հիմնը՝ «Մեր Հայրենիք» հայրենասիրական երգը։
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 2380 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 05.07.2011 | Մեկնաբանել են` (0)

Վարդավառ

Վարդավառ`ըստ հեթանոսական առասպելի: Վարդավառը Արի ցեղի (հայ ազգի) ծագումից եկող, աստվածային խորհուրդ ... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 3505 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 03.07.2011 | Մեկնաբանել են` (2)

Հայաստանի ռազմաօդային ուժեր

Այսօր Հայաստանում նշվում է ռազմաօդային ուժերի հիմնադրման 21 ամյակը: Զինված ուժերի ավիացիան կազմավորվել է 1992թ-ին`հայկական բանակի կազմավորմանը զուգընթաց:Նույն թվականի հունիսի 18-ին կատարվել են առաջին մարտական թռիչքները,որն էլ տոն է դարձել և նշվում է ամեն տարի: Հայաստանը միակն է տարածաշրջանում,որ ունի ռազմական օդաչուների պատրաստման արդեն իսկ կայացած,բարձրակարգ դպրոց և ինստիտուտ: Հայ օդաչուները միշտ էլ աչքի են ընկել իրենց հմտություններով և վարպետությամբ,ինչպես նաև բարձր գնահատանքի արժանացել ռուս և օտարերկրացի փորձագետների կողմից:Հատկապես հատուկ տեղ է զբաղեցնում հայ գրոհային օդաչու Նելսոն Ստեփանյանը,ով մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին`հանդես գալով Բալթյան ճակատում:Իր խիզախության և համառության համար արժանացել է 2 ոսկե մեդալի և հերոսի կոչում ստացել:: Զինված ուժերի վարչության պետի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքերով <<Հայ օդաչուների մարտական ոգին թույլ տվեց հաղթանակ տանել ղարաբաղյան պատերազմում` տեխնիկայի փոքր քանակությամբ:Մենք ավիացիոն գեներով օժտված ազգ ենք...>>: Իրավամբ`Հայաստանի բարդ ռելիեֆային պայմաններում թռիչքներ կատարելը բարդ գործ է,ուստի`ցանկացած օդաչու,կայանալով այդ լեռնային պայմանններում,հանգիստ կարող է թռիչքներ իրացնել հարթավայրային շրջաններում: 
Միջոցառումը սկսվեց տոնական քայլերթով,որին հաջորդեց պարգև ... Կարդալ ավելին »
Բաժին` Հետաքրքիր | Ընթերցել են` 1627 | Ավելացրել է` Աննա-Էքիզյան | Ամսաթիվ` 18.06.2011 | Մեկնաբանել են` (0)

« 1 2 3 »